Բրախիոպլաստիկա. գեղեցկությունը ձեր ձեռքերում է
Երիտասարդացնելով դեմքը՝ կարելի է երկար ժամանակ թաքցնել տարիքը, բայց ձեռքերը կարող են հեշտությամբ ձեզ մատնել: Շատ հաճախ կարելի է նկատել, որ որոշ մարդկանց մոտ մաշկը արմունկից մինչև անութափոսը տգեղորեն կախվում է: Սակայն տարիքին զուգընթաց՝ մաշկի տոնուսը և առաձգականությունը նվազում է, այն դառնում է կախված և թոշնած:Սովորաբար դա նկատվում է ձեռքերի վերին հատվածում՝ արմունկելունից մինչև անութափոս:
Բացի այդ, այս խնդիրը հաճախ հանդիպում է արագ քաշի կորստի դեպքում, երբ ճարպի շերտը զգալի նվազում է, իսկ ձեռքերի մաշկը մնում է նույն ծավալով:
Անհնար է ֆիթնեսի վարժությունների, կոսմետոլոգիական տարբեր մեթոդների միջոցով զգալիորեն մեծացնել մաշկի առաձգականությունը և վերացնել ձեռքերի մաշկի կախվածությունն ու ծալքերը: Այդ պատճառով էլ կանայք, ինչպես նաև տղամարդիկ նման դեպքերում դիմում են պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Այս դեպքում պլաստիկ վիրաբույժների ընտրության մեթոդը բրախիոպլաստիկան է:
Բրախիոպլաստիկայի իրականացումը
Բրախիոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որի ընթացքում հեռացվում է բազուկների շրջանի կախված մաշկը և վերականգնվում է վերին վերջույթների ռելիեֆը: Այս վիրահատությունը թույլ է տալիս վերադարձնել ձեռքերի երիտասարդությունը՝ դարձնելով մաշկը ավելի առաձգական և ձգված:
Վիրահատության ժամանակ հատվում և հեռացվում են հավելյալ մաշկը և ենթամաշկային ճարպաբջջանքը: Վիրաբույժը վերացնում է անհարթությունները, մաշկի առավել պիգմենտացված հատվածները՝ ձևավորելով ձեռքերի բնական եզրագծերը և տեսքը: Բրախիոպլաստիկայի կտրվածքները սովորաբար տեղակայվում են արմունկելունից մինչև անութափոսն ընկած հատվածը, երբեմն կարող են հասնել կրծքավանդակի պատին: Որոշ դեպքերում բրախիոպլաստիկան կատարվում է ձեռքերի լիպոսակցիայի հետ միասին:
Քանի որ հավելյալ մաշկի հեռացման ժամանակ անհնար է խուսափել կտրվածքներից, բրախիոպլաստիկայի ժամանակ վերքերի տեղում ձևավորվում է սպի: Որքան մեծ է կտրվածքը, այնքան մեծ է և սպին: Սովորաբար դասական բրախիոպլաստիկայի դեպքում սպին տեղակայվում է բազուկների ներքին մակերեսին, ինչը թույլ է տալիս դրանք թաքցնել շրջապատի հայացքներից:
Բրախիոպլաստիկայի հետ միաժամանակ հաճախ կատարվում են նաև պացիենտի մարմնակազմվածքը շտկող այլ վիրահատություններ: Զուգահեռ կարող է կատարվել լիպոսակցիա, լիպոֆիլինգ, աբդոմինոպլաստիկա, կրծքագեղձերի տեսքի շտկում:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)20.59.90 հեռախոսահամարով: