Բոտոքսի ներարկումներ․ գեղեցիկ պարանոցի երաշխիքը
Պարանոցի մաշկը շատ ավելի արագ է ծերանում, քան դեմքինը: Դա պայմանավորված է նրանով, որ այն ոչ միայն չափազանց նուրբ է, այլև գրեթե չի պարունակում ենթամաշկային ճարպային շերտ, ուստի մաշկը շատ արագ կորցնում է խոնավությունն ու կնճռոտվում է:
Մաշկի ծերացման գործընթացները սկսվում են մոտ 25 տարեկանից: Դանդաղում է բջիջների վերարտադրման գործընթացը, մաշկը դառնում է ավելի թույլ: Կոլլագենի և էլաստինի արտադրությունը նվազում է, իսկը մաշկը կորցնում է նախկին առաձգականությունը: Պարանոցին ի հայտ են գալիս առաջին կնճիռները: Առաձգականության կորուստը հանգեցնում է ինչպես պարանոցի, այնպես էլ դեկոլտեի շրջանին բնորոշ մաշկային ծալքերի առաջացմանը:
Պարանոցի արտահայտված կնճիռները մարդուն ավելի տարեց են ցույց տալիս, գեղեցիկ չեն և հաճախ էսթետիկ դիսկոմֆորտ են պատճառում: Հաճախ այցելուները դժգոհում են նաև պարանոցի չոր մաշկից: Այս խնդիրները պայմանավորված են պարանոցի և դեկոլտեի շրջանի մաշկի կառուցվածքի առանձնահատկություններով:
Մեր ժամանակներում այս խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել երիտասարդացնող պրոցեդուրաների օգնությամբ: Նման պրոցեդուրաներից մեկը բոտոքսի ներարկումներով պարանոցի և դեկոլետեի շրջանի թորշոմած մաշկը ձգելն է: Պարանոցը և դեկոլտեի շրջանը միշտ տեսանելի են, ուստի խնդիրը ակտուալ է բոլոր կանանց և ինչու ոչ, նաև տղամարդկանց համար:
Երբ բոտոքսը ներարկվում է պարանոցի կամ դեկոլտեի խնդրահարույց հատվածներում, այն ներթափանցում է մկանային հյուսվածքի մեջ և թուլացնում է այն, ինչի արդյունքում էլ հարթվում են մաշկի վրա ձևավորված ծալքերը:
Բոտոքսի և համանման դեղորայքների ներարկումները երկար ժամանակ օգտագործվել են թերապևտիկ կոսմետոլոգիայում: Իրենց արդյունավետության շնորհիվ դրանք լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում:
Մանրամասն տեղեկությունների և խորհրդատվության գրանցման համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով։