Բոտոքսի մասին
Անցանկալի և անխուսափելի կնճիռներից ազատվելու մասին կանայք մտահոգվել են դեռ վաղ ժամանակներից սկսած: Ծիծաղելիս, տխրելիս, հոնքերը կիտելիս կամ արևի տակ աչքերը կկոցելիս կնճիռներ են առաջանում նույնիսկ ամենաերիտասարդ մաշկին։ Նման կնճիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը աշխարհում բոտոքսի ներարկումն է: Երիտասարդացմանն ուղղված ոչ վիրահատական միջամտությունների վարկանիշային ցանկում բոտոքսի ներարկումը զբաղեցնում է առաջին տեղը։
Բոտոքսը բոտուլոտոքսին A-ն է, որի միկրոչափաբաժինները թերապևտիկ նշանակություն ունեն: Հայտնաբերվել և առաջին անգամ կիրառվել է ակնաբույժների կողմից անցյալ դարի 80-ականներին: Ակնաբույժներն այս նյութն օգտագործում էին շլության շտկման համար: Ներարկումից հետո նրանք նկատեցին, որ միջհոնքային շրջանի կնճիռները հարթվում են: Այդպիսով այն ներմուծվեց էսթետիկ պլաստիկ վիրաբուժության մեջ` օգտագործվելով մինչ օրս:
Բոտոքսի ներարկումներ
Բոտոքսը ներարկում են այն հատվածներում, որտեղ միմիկայի մկանների կրճատման արդյունքում կնճիռներ են առաջանում։ Ընկնելով մկանի մեջ` այն առաջացնում է մկանի թուլություն՝ սահմանափակելով նյարդային իմպուլսների մուտքը: Վերջինիս արդյունքում կնճիռները դառնում են քիչ արտահայտված կամ ընդհանրապես անհետանում են: Մանր կնճիռները հարթվում են, իսկ դեմքի մակերեսը դառնում է ավելի հարթ: Դեմքի արտահայտությունը ևս թոթափվում է լարվածությունից, ինչը չի նշանակում, սակայն, որ դեմքը նմանվում է դիմակի: Պացիենտը նախկինի պես կարող է ծիծաղել, ժպտալ, զարմանալ ու զայրանալ, բայց նրա դեմքին կնճիռներ չեն առաջանա:
Բոտոքսի ներարկման պրոցեդուրան տևում է 15-20 րոպե: Ներարկումը կատարվում է բարակ ասեղներով և ցավոտ չէ։ Նշենք նաև, որ բոտոքսի ազդեցությունն անմիջապես չի երևում: Մաշկի վրա դրա ազդեցությունը սկսվում է ներարկումից 3 օր հետո և շարունակվում 14 օր: Այսինքն՝ այս պրոցեդուրայի վերջնական արդյունքը և դեմքի պատկերը ստացվում են 10-14 օր հետո միայն: Բուժման արդյունքը պահպանվում է 4-6 ամսվա ընթացքում: Հետո պահանջվում է ևս մեկ, նոր ներարկում: Բոտոքսը կիրառվում է հիմնականում ճակատային հատվածում, միջհոնքային շրջանում, աչքերի շուրջը, աչքերի "սագաթաթի շրջանում և պարանոցի մանր կնճիռները շտկելու համար։
Բոտուլոտոքսինի ներարկման մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ այն դանդաղեցնում է դեմքի մաշկի, մկանների ծերացումը: Բացի այդ, մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս պրեպարատը կանխարգելում է միգրենի առաջացումը և գերքրտնարտադրությունը։ Անհրաժեշտ հատվածներում ներարկելուց հետո այդ հատվածներում վերանում է քրտնարտադրությունը, իսկ արդյունքը պահպանվում է 6 ամիսների ընթացքում։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: