Հետաքրքիր տեղեկություններ օրգանիզմի մասին
- Դեմքի միակ հատվածը, որն արյունամատակարարում չունի, եղջերաթաղանթն է: Այն սնուցվում և մատակարարվում է թթվածնով աչքի հեղուկ մասսայից:
- Մինչև 6-7 ամսեկան հասակը երեխան կարող է շնչել և միաժամանակ կուլ տալ:
- Նյարդային իմպուլսները տեղաշարժվում են 274կմ/ժ արագությամբ:
- Մարդու մարմինը պարունակում է բավականաչափ ածխածին, որպեսզի հնարավոր լինի դրանից 900 մատիտ պատրաստել, ճարպ՝ 7 կտոր օճառ պատրաստելու համար և բավականաչափ ջուր, որպեսզի լցնել 50լ տարողությամբ տակառը:
- Սաղմի մոտ մատնահետքերը հայտնվում են 3 ամսական հասակում:
- Համբուրվելիս մարդկանց մոտ 2/3-ը գլուխը դեպի աջ է թեքում:
- Գարնանը շնչառության հաճախականությունը մոտ 1/3-ով ավելի է, քան աշնանը:
- Մարմնի քաշի 1%-ի չափով ջրի կորստից առաջանում է ծարավի զգացումը: 5%-ից ավելի ջրի կորուստը կարող է բերել գիտակցության կորստի, իսկ 10%-ից ավելին՝ մահացու վտանգավոր է:
- Մարդու մարմնում գործում են մոտ 700 ֆերմենտներ և բիոլոգիական ակտիվ նյութեր:
- Ատամը մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որը ունակ չէ ինքնավերականգնվել:
- Խնձորի և բանանի բույրերը օգնում են նիհարել:
- Ականջները շարժել կարողացող մարդկանց մեջ միայն 1/3-ը կարող է շարժել միայն մեկ ականջը:
- Մարդու օրգանիզմում ապրող մանրէների ընդհանուր զանգվածը 2կգ Է:
- Մարդու շրթունքները հարյուր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը, և համբուրվելիս սրտի կծկումների հաճախականությունը ավելանում է 100 և ավելի անգամ:
- Մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքը ատամի էմալն է:
- Եթե հավաքել մարդու օրգանիզմում պարունակվող ամբողջ երկաթը, ապա կարելի է պատրաստել ժամացուցի փոքր պտուտակ:
- Գոյություն ունեն 100 և ավելի տեսակի վիրուսներ, որոնք հարբուխ են առաջացնում:
- Ամբողջ կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխարինվում է մոտ 1000 անգամ:
- Կանայք մոտ 2 անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ:
- Մարդու թոքերի թթվածնային փոխանակության մակերեսը գրեթե հավասար է թենիսի կորտի մակերեսին:
- Մարդու սրտի չափսը մոտավորապես հավասար է նրա բռունցքի չափսերին: Հասուն մարդու սիրտը կշռում է 220-260 գրամ:
- Նորածին երեխան ունի մոտ 300 ոսկոր, իսկ հասուն տարիքում ոսկորների թիվը կազմում է մոտ 206:
- Կենդանի մարդու բարակ աղին մոտ 3 մ երկարություն ունի: Մահից հետո, երբ աղիների պատերի մկանային տոնուսը վերանում է, այն դառնում է մոտ 6մ:
- Մարդկային աչքն ունակ է տարբերել 10 միլիոն գունային երանգներ:
- Սիրո և էքստազի զգացողությունների համար պատասխանատու քիմիական միացությունը (ֆենիլէթիլամին) պարունակվում է շոկոլադի մեջ:
- Առավոտյան մարդը մոտ 8մմ ավելի բարձրահասակ է, քան երեկոյան:
- Աչքի տեսողությունը կենտրոնացնող մկանները օրվա ընթացքում շարժվում են 100000 անգամ: Որպեսզի ոտքերի մկանները նույնքան անգամ կրճատվեն, պետք է 80 կիլոմետր օրական քայլել:
- Հազը օդի հարվածային ալիք է, որը շարժվում է մոտ 81կմ/ժ արագությամբ:
- Նորմայում մարդն ավելի արագ կմահանա քնի լրիվ բացակայությանից, քան սովից: Մարդը քնի լրիվ բացակայությունից կմահանա մոտ 10 օրից, մինչդեռ սննդի բացակայության դեպքում մարդը կարող է մի քանի շաբաթ ապրել:
Ձեզ հետաքրքրող հարցերի համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: