Բերանի անկյունները ժամանակի ընթացքում սկսում են կախվել, ինչի արդյունքում մարդու դեմքը տխուր կամ բարկացած տեսք է ստանում:
Բնական ծերացման գործընթացը հանգեցնում է կոլլագենի և էլաստինի կորստի, որոնցով էլ պայմանավորված է մաշկի առաձգականությունը և ամրությունը:Վերը նշված սպիտակուցների կորստին զուգընթաց մաշկը թորշոմում է, կախվում, ինչը հատկապես արտահայտիչ նկատվում է բերանի շրջակայքում:Մաշկի վաղ ծերացմանը հատկապես նպաստում է ծխելը:
Ծխելն արագացնում է բնական ծերացման գործընթացը` մաշկի վերին շերտերում սահմանափակելով արյան հոսքը, սպառելով վիտամիններն ու սնուցող նյութերը, ակտիվորեն քայքայելով կոլլագենը, ինչի արդյունքում մաշկը թուլանում է և դառնում ոչ առաձգական:
Բերանի անկյունների տեղակայումը
Բերանի անկյունների ցածր տեղակայումը կարող է նաև ժառանգական առանձնահատկություն լինել: Որոշ մարդկանց մոտ բերանի անկյունները ներքև իջեցնող մկանները առավել ակտիվ են, և նման դեպքերում անգամ շատ երիտասարդ տարիքում այս մարդկանց մոտ բերանի անկյունները կախված են: Սովորաբար այս առանձնահատկությունը փոխանցվում է մորից դստերը և հորից՝ որդուն:
Բերանի անկյունների կախվածության շտկումը թույլ է տալիս դեմքը երիտասարդացնել, դարձնել այն առավել թարմ և վերացնել դեմքի «հոգնածության» արտահայտությունը:
Բերանի անկյունների շտկումը
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս շտկել այս թերությունը:Առկա են և՛ վիրահատական և՛ ոչ վիրահատական եղանակներ բերանի անկյունների վեր բարձրացման համար: Ոչ վիրահատական տարբերակներից են բոտոքսի և ֆիլլերների ներարկումները:
Բոտոքսի ներարկումները կատարվում են բերանի ակյունները իջեցնող մկանների թուլացման նպատակով, որի արդյունքում շուրթերի անկյունները վեր են բարձրանում:
Հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների ներարկումները թույլ են տալիս ոչ միայն բարձրացնել բերանի անկյունները, այլ նաև հնարավորություն են տալիս վերացնել բերանի շրջակա կնճիռները, որով պայմանավորվում են առավել լավ կոսմետիկ արդյունքների ստանալը:
Վիրահատական եղանակները բազմազան են և կախված են պացիենտի դեմքի, մաշկի առանձնահատկություններից, նրա ցանկացած վերջնական արդյունքից: Վիրահատության ծավալը տարբեր դեպքերում կարող է տարբեր լինել: Երբեմն միայն փոքր կտրվածքներով հնարավոր է լինում բարձրացնել բերանի անկյունները և ստանալ գեղեցիկ արդյունք: Իսկ երբեմն էլ բավարար կոսմետիկ արդյունքի համար պահանջվում է կատարել ամբողջական շրթունքի բարձրացում:
Հաճախ վիրահատական և ոչ վիրահատական եղանակները կարող են համակցվել:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: