Ինչ է բարիատրիկ և հետբարիատրիկ վիրաբուժությունը
Բարիատրիկ վիրաբուժությունը (ճարպակալման վիրաբուժություն) ստամոքս-աղիքային ուղու (մարսողական ուղու) անատոմիայի վիրահատական փոփոխությունն է, որի արդյունքում փոփոխվում է պացիենտի ընդունած և մարսված սննդի ծավալը:
Վիրահատության արդյունքում հավասար և կայուն կերպով նվազում է պացիենտի մարմնի ընդհանուր զանգվածը:
Արագ քաշի կորստից հետո ( դա կարող է կազմել տասնյակ կիլոգրամներ, լինի դա դիետայի թե բարիատրիկ վիրաբուժության հետևանքով ) հաճախ լինում են նաև տհաճ էֆեկտներ` կախված և թուլացած մաշկը: Մաշկի կախվածությունն իր հերթին, հանգեցնում է մի շարք տհաճ հետևանքների, ինչպիսիք են կոսմետիկ, հիգիենիկ և դերմատոլոգիական բարդությունները:
Պլաստիկ վիրահատությունները, որոնք օգնում են ձգել որովայնի, ազդրերի, հետույքի, կրծքերի կամ ձեռքերի մաշկը, ստացել են «հետբարիատրիկ վիրահատություն» անվանումը:
Բարիատրիկ վիրահատությունից հետո պացիենտների մոտ 20%-ը քաշի զգալի կորստից հետո պլաստիկ վիրահատության կարիք են ունենում: Խորհուրդ է տրվում պլաստիկ վիրահատություններ կատարել բարիատրիկ վիրահատությունից նվազագույնը մեկ տարի անց միայն:
Հետբարիատրիկ վիրաբուժությունը յուրաքանչյուր պացիենտի համար անհատական մոտեցում է պահանջում: Չկան ստանդարտ մեթոդներ: Ամեն ինչ կախված է մաշկի առաձգականությունից, որակից և հավելյալ քանակից, որը պետք է հեռացվի: Հաշվի են առնվում նաև քաշի կորստի քանակը, օրգանիզմի ընդհանուր վիճակը:
Քաշի նվազեցումից և կախված մաշկի հեռացումից հետո պացիենտների կյանքի որակն ու հոգեբանական իրավիճակը բարելավվում է:
Հարցերի և խորհրդատվության գրանցման համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20․59․90 հեռախոսահամարով։