Ազդրերի ձգում

ազդրերի վիրահատություն

 

Երբեմն ոտքերի թերությունները կարելի է թաքցնել ճիշտ ընտրված հագուստի միջոցով, բայց ձիգ հագուստ կրելիս, լողափ կամ լողավազան գնալիս այդ թերությունները կարող են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական անհանգստություն պատճառել: Նման խնդիրներ առավել հաճախ առաջացնում են ազդրերը:

կախված ազդրեր

Մեծանալուն զուգընթաց զգալի քաշի կորստից, հղիություններից կամ հորմոնալ փոփոխություններից հետո ազդրերի հատկապես ներսային մակերեսները դառնում են ծավալուն, արտահայտված ճարպային կուտակումներով, իսկ մաշկն այդ հատվածում կորցնում է իր առաձգականությունը, դառնում է թույլ ու կախվում՝ առաջացնելով տգեղ ծալքեր:

ազդրերի ավելորդ կիլոգրամներ

Ազդրերի ներսային մակերեսների մաշկի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով տվյալ հատվածի մաշկի կախվածությունը վերացնելու համար դիետաները, ֆիզիկական վարժությունները և ապարատային կոսմետոլոգիան հաճախ անզոր են լինում: Նման դեպքերում օգնության է գալիս պլաստիկ վիրաբուժությունը:

ազդրերի վիրահատություն

Ազդրերի ձգումը (անգլերեն՝ thigh lift ) վիրահատություն է, որն իրականացվում է հիմնականում ազդրերի ներսային մակերեսի մաշկը ձգելու և ազդրերի շրջանում մաշկի կախվածության հետ կապված խնդիրները նվազեցնելու համար:

ազդրերի մաշկի ձգում ազդրերի ձգման վիրահատություն

Սովորաբար նրանք, ովքեր որոշում են ազդրերի ձգման վիրահատություն իրականացնել, գանգատվում են ոչ միայն կոսմետիկ թերության առկայությունից, այլև քայլելիս ոտքերի մշտական շփումից, անընդհատ շփման արդյունքում մաշկի հարվելուց, ծալքերի հատվածներում մաշկի գրգռվածությունից:
Ազդրերի ձգման վիրահատության ընթացքում ավելորդ մաշկը, ենթամաշկային ճարպաբջջանքի հետ միասին հեռացվում է, ինչը զգալիորեն բարելավում է ազդրերի տեսքը: Ազդրերի ձգումը թույլ է տալիս արտահայտիչ ձգել մաշկը և գեղեցկացնել ազդրերի ընդհանուր շրջագիծը:

 

ազդրերի վիրահատությունը Հայաստանում

Ազդրերի ներսային մակերեսների մաշկի ձգումն առավել հաճախ է կատարվում, քան արտաքին մակերեսինը: Որպես կանոն՝ ազդրերի ներսային մակերեսների ձգման ժամանակ կտրվածքները տեղակայվում են աճուկային ծալքի մեջ կամ ազդրերի ներսային մակերեսին: Կտրվածքների նման տեղակայումը հետվիրահատական սպիերը դարձնում է շատ քիչ տեսանելի:

ազդրեր

Ազդրերի ձգման վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում: Վերականգնման ընթացքը տևում է մոտ 4-6 շաբաթ:

գեղեցիկ ազդրեր

ազդրերի ձգումը Հայաստանում

Ազդրերի ձգման վիրահատությունը բավականին արդյունավետ է, իսկ արդյունքներն՝ ակնհայտ:

ազդրերի բարակեցում

ազդրերի վիրահատության արդյունավետությունը

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել որ այս վիրահատությունից հետո հղիությունը, կամ ցանկացած քաշի ավելացումը կարող է վտանգել դրական վիրահատական արդյունքները:
Նրանք, ովքեր հետևում են իրենց սննդակարգին և առողջ ապրելակերպի կողմնակից են, երկար տարիներ կվայելեն վիրահատության արդյունքները:
 

ազդրերի վիրահատության արդյունքները

Մանրամասն տեղեկությունների  համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)-20.59.90 հեռախոսահամարով։