Շքեղ ազդրեր և ուրիշ ոչինչ
Շատ կանանց համար այս ճարպային կուտակումները բավականին խնդրահարույց են: Ազդրերի նման թերությունները բավականին տեսանելի են, թերացնում են կազմվածքը։ Դա է պատճառը, որ շատերը ցանկանում են ազատվել այդ խնդրից:
Ազդրի կողմնային մակերեսը բնորոշվում է խորը տեղակայված սուբֆասցիալ ճարպի շերտի առկայությամբ: Նման ճարպային կուտակումները երբեմն ժառանգական բնույթ են կրում ու շատ չնչին են փոխվում, նույնիսկ քաշի զգալի նվազեցման պարագայում:
Սովորաբար կանայք փորձում են ձերբազատվել այդ ճարպային կուտակումներից ավանդական եղանակներով`ֆիզիկական վարժություններ, մերսում, քաշի նվազեցում: Բայց դա ոչ միշտ է հաջողվում անել, քանի որ այս ճարպային կուտակումները հանդիսանում են այսպես կոչված «ճարպային բջիջների թակարդներ» և մարզումների, քաշի նվազեցման դեպքում նրանց ծավալի փոքրացումը քիչ նկատելի է: Նման դեպքերում էֆեկտիվ միջոցներից է լիպոսակցիան:
Մինչ օրս լիպոսակցիան համարվում է այդ ճարպային կուտակումներից ազատվելու և շքեղ ազդրեր ունենալու ամենաարդյունավետ միջոցը: Սա պարզ միջամտություն է, որն օգնում է ազատվել ազդրերի նման ճարպային կուտակումներից և երկարատև ու լավ արդյունք է ապահովում: