Աբդոմինոպլաստիկա. գեղեցիկ և ձիգ որովայն
Առողջ սնունդը և սպորտն օգնում են բարելավել կազմվածքը, բայց դրանք հրաշքներ չեն գործում: Կազմվածքի որոշ թերություններ կարող են ուղղվել միայն պլաստիկ վիրահատությունների միջոցով: Կախված և առաձգականությունը կորցրած որովայնը հենց այդպիսի թերություններից է:
Այս դեպքում որովայնի գեղեցկությունը վերականգնելուն կօգնի միայն աբդոմինոպլաստիկան՝ որովայնի ձգումը:
Աբդոմինոպլաստիկան (որովայնի պլաստիկան, որովայնի ձգումը) վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է որովայնի հավելյալ, կախված մաշկը և ենթամաշկային ճարպը, ինչը թույլ է տալիս վերականգնել որովայնի առաջային պատի նորմալ, էսթետիկ տեսքը:
Վիրահատության ընթացքում կատարվում է նաև որովայնի պատի թուլացած մկանների ձգում:
Որովայնը իր ձգությունը կարող է կորցնել տարբեր պատճառներով: Առավել հաճախ կանայք աբդոմինոպլաստիկայի մասին մտածում են հղիությունից և ծննդաբերությունից հետո:
Աբդոմինոպլաստիկայի կարիք կարող են ունենալ նաև այն մարդիկ, ովքեր մեծ քաշ են կորցրել:
Աբդոմինոպլաստիկայի դիմող հիվանդների որոշակի մասը տարեցներն են, քանի որ տարիների ընթացքում մկանները և մաշկը կորցնում են իրենց առաձգականությունը և կախվում են:
Աբդոմինոպլաստիկայի իրականացումը
Աբդոմինոպլաստիկան իրականացվում է ընդհանուր անզգայացման միջոցով: Վիրահատության տևողությունն ուղղակիորեն կախված է որովայնի կախվածության և մկանների թուլության աստիճանից:
Աբդոմինոպլաստիկան կատարվում է ոչ միայն էսթետիկ, այլև որոշ դեպքերում, բժշկական նկատառումներով, քանի որ որովայնի ձևի զգալի փոփոխությունները կարող են հանգեցնել բազմաթիվ խնդիրների: Մաշկի արտահայտված ծալքերի դեպքում հաճախակի առաջանում է մաշկի մացերացիա, բորբոքում, ինչը ինֆեկցիայի պատճառ կարող է հանդիսանալ:
Կախված հյուսվածքների ավելորդ քաշը, ծանրաբեռնվածութուն է առաջացնում ողնաշարի վրա: Եվ այդ հավելյալ քաշը կարող է կանգային երևույթների պատճառ դառնալ ստորին վերջույթներում, ինչը կվատթարացնի ստորին վերջույթների երակների վարիկոզ հիվանդության վատթարացմանը:
Աբդոմինոպլաստիկայի ժամանակ կտրվածքը կատարվում է որովայնի ստորին հատվածում (բիկինիի գծի երկայնքով), ինչը թույլ է տալիս թաքցնել այն ներքնազգեստի տակ:
Վերականգնում աբդոմինոպլաստիկայից հետո
Պետք է նշել, որ աբդոմինոպլաստիկայից հետո վերականգնման գործընթացը երկար ու ոչ հաճելի պրոցես է: Բայց արդյունքը դրան արժե: Մի քանի ամիս անց՝ ձգող ներքնազգեստը հանելուց և այտուցների լրիվ վերանալուց հետո, կերևա բնական, հարթ և ձգված որովայնը:
Աբդոմինոպլաստիկան շատ արդյունավետ և նկատելի արդյունքներ ապահովող վիրահատություն է: Առողջ ապրելակերպի վարման դեպքում էֆեկտը կպահպանվի տասնամյակների ընթացքում:
Աբդոմինոպլաստիկայի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: