Մաշկի խնամք ռինոպլաստիկայից հետո
Մեր մաշկը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների, հետևաբար մշտական խնամք և ուշադրություն է պահանջում: Մաշկի արտաքին տեսքը կարող է փոփոխվել ոչ միայն կախված տարիքից, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակից, սննդից, արտաքին ազդակներից և այլն:
Մաշկը ժամանակավոր փոփոխության է ենթարկվում նաև ռինոպլաստիկայից հետո: Հետևաբար նախքան վիրահատությունն ու վիրահատությունից հետո պետք է հետևել բժշկի ցուցումներին՝ հետագա խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար:
Ինչպե՞ս է քթի վիրահատությունն ազդում մաշկի վրա
Նախքան վիրահատությունը, մաշկը մշակում են հատուկ լուծույթներով, որոնք այն չորացնում են: Բացի այդ, վիրահատությունից հետո, երբ քթին դրվում է հատուկ գիպս, դեմքի մի մասը մնում է գիպսի տակ առանց խնամքի ու մաքրման: Դրա հետևանքով փակվում են մաշկի ծակոտիները, առաջանում են սև կետիկներ։ 12 օր մաշկը չի կարողանում շնչել ու արտազատել ճարպն ու քրտինքը։ Այն կուտակվում է մաշկում և նրանք, ովքեր ունեն ճարպոտ մաշկ՝ հատկապես T գոտում (ճակատ, քիթ, կզակ), գիպսը հանելուց հետո դեմքին նկատվում է մանր ցանավորում։ Պացիենտների մոտ կարող է նկատվել նաև դեմքի մաշկի թեփոտում, իսկ որոշ դեպքերում մաշկը դառնում է ճարպոտ ու բշտիկավոր։
Ինչ պետք է անել
Շատ հաճախ պացիենտները վախենում են քթին դիպչել՝ կարծելով, որ կվնասեն այն։ Մինչդեռ հարկավոր է դեմքը կանոնավոր լվանալ: Դա հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում վերականգնել մեռած մաշկի մնացորդները, ոչնչացնել բակտերիաներն ու վերադարձնել մաշկը նորմալ վիճակի:
Մինչ ռինոպլաստիկա կատարելը, չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաշկի ծածկույթը սնուցել դիմակների կամ կրեմների օգնությամբ: Սակայն վիրահատությունից հետո որոշ ժամանակ պետք է խուսափել խոնավեցնող ու սնուցող կրեմներ օգտագործելուց, քանի որ դրանք դանդաղեցնում են մաշկի վերականգնումը:
Խնամքը, կախված մաշկի տեսակից, անհատական մոտեցում է պահանջում: Մեր կլինիկայում բացի այն, որ հատուկ խնամք է իրականացվում բարձրակարգ բժիշկ-կոսմետոլոգի կողմից, նաև բոլոր պացիենտները նախավիրահատական ու հետվիրահատական ցուցումներ են ստանում մաշկը խնամելու համար: Մենք սովորեցնում ենք ճիշտ խնամել մաշկը, քանի որ դա նպաստում է այտուցների, կապտուկների արագ վերացմանն ու մաշկի վերականգնմանը:
Մանրամասն տեղեկատվության ու խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեր կլինիկայի մաշկաբան-կոսմետոլոգ Աննա Աբրահամյանի հետ (099) 23 56 99 հեռախոսահամարով: