Լազերային պրոցեդուրաների տեսակները

Տարեցտարի տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բժշկության մեջ ի հայտ են գալիս նոր ապարատներ, որոնց միջոցով բուժման պրոցեսն ավելի անցավ, արագ ու արդյունավետ է ընթանում։ Ապարատային մեթոդներից ամենաարդյունավետը լազերային բուժումն է։
Կան լազերների բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը կիրառվում է բուժական տարբեր նպատակներով և ցուցված է տարբեր խնդիրներ շտկելու համար։ 

Լազերների տեսակները

Ֆրակցիոն լազեր

Սա երիտասարդացման այընտրանքային միջոց է համարվում, նպաստում է մաշկի մեջ կոլագենի և էլաստինի արտադրմանը։ Օգտագործվում է նաև սպիերի շտկման նպատակով։ Ի տարբերություն մյուս լազերների՝ ֆրակցիոն լազերն ամենաարդյունավետն է, քանի որ հնարավորություն է տալիս անմիջապես տեսնել արդյունքը։
         Ցուցումներ՝
  • Սպիերի շտկում
  • Մաշկի երիտասարդացում
  • Ստրիաների շտկում
  • Գոյացությունների հեռացում
  • Դեմքի պիգմենտացիաների վերացում
 
Ֆրակցիոն լազերը կարելի է օգտագործել մաշկի ցանկացած հատվածում տարվա բոլոր եղանակներին՝ հետևելով մաշկն արևի ճառագայթներից պաշտպանելու բոլոր կանոններին։

Անոթային լազեր

Անոթային լազերը կիրառվում է կոսմետոլոգիայում՝ մաշկի լայնացած անոթները վերականգնելու նպատակով։ Պրոցեդուրայի քանակը կախված է անոթային գոյացությունների չափերից, դրանց խորությունից, մաշկի տեսակից ու օրգանիզմի առանձնահատկություններից։
 
         Ցուցումներ՝
  • անոթային աստղիկներ (տելեանգիոէկտազիաներ)
  • անգիոմաներ
  • վերջույթների լայնացած անոթներ
  • հեմանգիոմաներ
  • ստրիաներ
 
Պրոցեդուրան անցավ է, ինչը պայմանավորված է ընթացքում մաշկի մշտական սառեցմամբ։ Պրոցեդուրայից հետո մշակված հատվածի կարմրությունը վերանում է 10-30 րոպեի ընթացքում։
 

Դաջվածքները վերացնող լազեր

Դաջվածքները վերացնելու լավագույն միջոցը համարվում է լազերը, որը հնարավորություն է տալիս առանց հետքեր թողնելու վերացնել դաջվածքները՝ մաշկը դարձնելով մաքուր ու հարթ։
Ցուցումներ՝
Մաշկի վրա արված ցանկացած գույնի դաջվածք
Հոնքերի, շուրթերի, կոպերի, այտերի ժամանակավոր դաջվածք (տատուաժ)
 
Դաջվածքն անմիջապես չի վերանում, սակայն մեկ պրոցեդուրայից հետո այն խամրվում է։ Պրոցեդուրայի ժամկետը կախված է գույնի խորությունից, դաջվածքի տեղակայումից և այլն։
Մեկ պրոցեդուրան տևում է 5-30 րոպե՝ կախված դաջվածքի մեծությունից ու պացիենտի՝ ցավին դիմանալու աստիճանից։
 

Մազահեռացման լազեր

Լազերային էպիլյացիան մազահեռացման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Ընդամենը մի քանի պրոցեդուրայից հետո կարելի է հասնել ցանկալի արդյունքի դեմքի ու մարմնի տարբեր հատվածներում։ Արդյունքը կախված է մաշկի գույնից ու մազի որակից։
 
Լազերային բուժման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (010) 20․59․90 հեռախոսահամարով։