5 կարծրատիպ ռինոպլաստիկայի մասին
Ամբողջ աշխարհում ռինոպլաստիկան ամենատարածված պլաստիկ վիրահատությունն է համարվում, որը մեծ հետաքրքրություն է վայելում մեծամասամբ կանանց շրջանում։
Կան տարածված բազմաթիվ կարծրատիպեր, որոնցից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը, իսկ շատերի համար դրանք բացարձակ ճշմարտություններ են:
Մենք այսօր կփորձենք ներկայացնել այդ փաստերից մի քանիսն ու կոտրել ձևավորված սխալ կարծրատիպերը:
Ռինոպլաստիկան միայն գեղեցկանալու միջոց է
Ռինոպլաստիկա կատարվում է ոչ միայն գեղեցիկ քիթ ունենալու, այլև միջնապատի թեքվածության հետևանքով առաջացած շնչառական խնդիրները կարգավորելու նպատակով:
Բացի այդ, ռինոպլաստիկան օգնում է հաղթահարել մեծ քթի հետևանքով առաջացած բարդույթները:
Բոլոր բժիշկ-վիրաբույժները կարող են ռինոպլաստիկա կատարել
Շատերը կարծում են, որ ցանկացած բժիշկ-վիրաբույժ կարող է շատ հանգիստ կատարել նաև քթի վիրահատություն, մինչդեռ այդպես չէ: Ռինոպլաստիկան բարդ վիրահատական միջամտություն է, որը կատարելու համար պլաստիկ-վիրաբույժներն անընդհատ վերապատրաստվում են այդ ոլորտում և շարունակ կատարելագործվում: Պլաստիկ վիրաբուժության ու ռինոպլաստիկայի մեջ մասնագիտացած բժիշկը հստակ պատկերացում ունի, թե ինչ կարելի է անել յուրաքանչյուր պահի, ինչպիսին կարող են լինել հնարավոր բարդությունները, ինչպես խուսափել դրանցից և այլն: Բացի այդ, պլաստիկ վիրաբույժին պահանջվում են գիտելիքներ էսթետիկայի ոլորտում:
Ռինոպլաստիկան ամենացավոտ վիրահատությունն է
Յուրաքանչյուրս ունենք ցավի անհատական զգացողություն: Մեկը կարող է մատը դռան տակ թողնել և ուշագնաց լինել, իսկ մյուսն ընդամենը թեթև ցավ զգալ:
Ցանկացած վիրահատություն ցավոտ է, բայց գոյություն ունի անեսթեզիա, որի շնորհիվ պացիենտը որևէ ցավ չի զգում: Վիրահատությունից հետո կարող են լինել թեթևակի ցավեր, բայց ժամանակավոր: Բացի այդ, դրա համար ևս կան համապատասխան ցավազրկող դեղամիջոցներ, որոնք կիրառվում են միայն վիրաբույժի ցուցումով: Իսկ ինչ վերաբերում է այտուցներին, դրանք անխուսափելի են, սակայն նույնպես ժամանակավոր բնույթ են կրում:
Տարիքային խիստ սահմանափակում
Կան տարակարծություններ ըստ որի` ռինոպլաստիկան ունի տարիքային որոշակի սահմանափակումներ: Իրականում այս վիրահատական միջամտությունը չի թույլատրվում մինչև 15 տարեկաններին, քանի որ քիթը դեռևս վերջնականապես ձևավորված չի լինում և անիմաստ կարող է լինել որևէ միջամտություն կատարելը: Սակայն առանձին դեպքերում ռինոպլաստիկան անխուսափելի է, եթե կա անհրաժեշտություն և շտապ վիրահատության կարիք:
Տարվա եղանակը`որպես խոչընդոտ
Քթի պլաստիկ վիրահատություն կարելի է անել տարվա ցանկացած եղանակի: Չկա եղանակային սահմանափակում: Պացիենտը կարող է որոշել վիրահատվելու ժամանակը, գրանցվել խորհրդատվության, անցնել հետազոտություններ և պատրաստվել վիրահատությանը:
Հետևեք մեր կայքին և եղեք տեղեկացված:
Ճշգրիտ տեղեկատվություն ստանալու կամ խորհրդատվության գրանցման համար կարող եք զանգահարել (010) 20 59 90 հեռախոսահամարով: