Քթի վիրահատություն
Քթի պլաստիկ վիրահատությունը՝ ռինոպլաստիկա վիրահատական միջամտությունը ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունների շարքին է դասվում։ Հայաստանում ռինոպլաստիկան տարեցտարի լայն ծավալներ է ստանում։
Այն ենթադրում է քթի ձևի և չափի փոփոխության վիրահատական միջամտություն, որի արդյունքում իրենց քթի ձևից ու չափերից դժգոհ մարդիկ ունենում են գեղեցիկ ու դեմքին համապատասխան ներդաշնակ քիթ։
Ռինոպլաստիկա․ տեսակները
Քթի վիրահատությունը լինում է երկու տեսակի՝ կոսմետիկ և ֆունկցիոնալ։
-
Կոսմետիկ ձևափոխումները տեսանելի են արտաքին քթի վրա։ Վիրահատության այս ձևը ենթադրում է ակնառու խոփերի և կորությունների վերացում, քթի հաստ ծայրի նրբացում։ Կոսմետիկ փոփոխությունները, սակայն, անքակտելիորեն կապված են կենսական այնպիսի գործառույթի հետ, ինչպիսին քթային շնչառությունն է։ Շատ հաճախ հանդիպում են հաճախորդներ, ովքեր կատարել են կոսմետիկ ռինոպլաստիկա և բախվել են քթի շնչառական բարդությունների։
-
Ֆունկցիոնալ բարելավումը ներառում է շնչառության կարգավորման նպատակով կատարվող շնչուղիների բացում։ Ամենատարածված ֆունկցիոնալ խնդիրներն են քթի միջնապատի (աճառային կառուցվածք, որը բաժանում է քիթը աջ ու ձախ մասերի) թեքվածությունը և ստորին քթային խեցիների մեծացումը (հիպերտոֆիան)։
Լինում են դեպքեր, երբ հաճախորդն ունենում է քթի և՛ կոսմետիկ, և՛ ֆունկցիոնալ գանգատներ։ Օրինակ՝ միջնապատի խիստ ակնառու դեֆորմացիան, որը հանգեցնում է շնչուղիների արգելափակման և քթի ակնհայտ կորության կամ քթի վրա տհաճ սապատի ձևավորմանը։
Ռինոպլաստիկան մեր կլինիկայում ամենահաճախ կատարվող վիրահատական միջամտություններից մեկն է, որն իրականացվում է մեր տարածաշրջանում ճանաչված և փորձառու պլաստիկ վիրաբույժների կողմից։ Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել 010205990