Քթի Ծայրի Վիրահատություն
Քթի Ծայրի Վիրահատություն
Քթի ծայրի պլաստիկ վիրահատությունը դասվում է ամենատարածված վիրահատությունների շարքին: Ինչպես գիտենք, քիթը դեմքի ամենակարևոր հատվածներից է, ուստի քթի չափերի և համաչափության աննշան փոփոխությունն անգամ կարող է խանգարել նկատելու դեմքի այլ հատվածների գեղեցկությունը:
Ռինոպլաստիկայի մեթոդները
Քթի ծայրի պլաստիկ վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է լինում ձևափոխել քթի ոչ ներդաշնակ կառուցվածքը՝ միաժամանակ պահպանելով եղած առավելությունները: Այն կատարվում է վիրաբուժական «բաց» և «փակ» մեթոդներով.
- Բաց մեթոդը ներառում է կտրվածք քթի ծայրի ստորին հատվածում, որը վերքի լավացումից հետո դառնում է գրեթե աննշան:
- Փակ մեթոդի դեպքում կտրվածքները կատարվում են քթի ներսում:
Խորհրդատվություն ռինոպլաստիկայից առաջ
Քթի ձևն ու հաճախորդի ցանկությունները մեծապես տարբերվում են: Այս դեպքում անցկացվում է անհատական նախավիրահատական խորհրդատվություն: Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել 010205990