Քթի վիրահատության գինը Արզնի Էսթետիկա Վիրաբուժական Կլինիկայում
Ռինոպլաստիկայի արժեքը կախված է
- Վիրահատության ծավալից
- առկա շնչառական խնդիրներից
- ստորին և միջին խեցիների մեծացումից
- միջնապատի դեֆորմացիայից
- նախկինում կատարված քթի պլաստիկ կամ միջնապատի շտկման վիրահատությունից
- վիրահատող բժիշկից և այլ համգամանքներից
Միայն վիրահատության գինը տատանվում է 300 000 դրամից մինչև 1 500 000 դրամ: Բարդ դեպքերում վիրահատության ընթացքում կարող է օգտագործվել կողաճառ, որը վերցնում ենք պացիենտից նույն վիրահատության ժամանակ:
Արզնի Էսթետիկա կլինիկայում Դուք կարող եք ընտրել Ձեր բժշկին և վիրահատվել ապառիկ տարբերակով:
Կարող եք նախապես գրանցվել մեր երևանյան գրասենյակում նախավիրահատական խորհրդատվության, որն այս պահին անվճար է: Կախված վիրահատության ծավալից որոշվում է արժեքը: