Բլեֆարոպլաստիկա, Կոպերի պլաստիկ վիրահատություն Արզնի Էսթետիկա պլաստիկ վիրաբուժական կլինիկայում
Աչքերը կարող են թաքցնել թախիծն ու ուրախությունը, սակայն չեն կարող թաքցնել տարիքը: Դրան օգնության է գալիս կոպերի վիրահատությունը՝ բլեֆարոպլաստիկան: Այս վիրահատության արդյունքում հեռացվում են կնճիռները, պարկերը և կախված հավելյալ մաշկը: Ավելորդ մաշկի, ճարպի և մկանի հեռացումը կախված է անձի տարիքից և անհատականությունից: Վիրահատության արդյունքները բավականին տպավորիչ են, դեմքը ստանում է ավելի թարմ և երիտասարդ տեսք:
Բլեֆարոպլաստիկան կարող է իրականացվել ընդհանուր անզգայացմամբ, տեղային անզգայացմամբ՝ ներարկային սեդացիայի հետ միասին կամ միայն տեղային անզգայացմամբ: Պացիենտների մեծամասնությունը գերադասում է վիրահատվել ամբուլատոր հիմունքներով՝ ներերակային սեդացիայի կիրառմամբ:
Արզնի Էսթետիկա կլինիկայում պացիենտների մեծ մասը նախընտրում է վիրահատվել տեղային անզգայացմամբ և ներերակային սեդացիայով: Սա անզգայացման շատ հարմարավետ տարբերակ է, որը ի տարբերություն ընդհանուր անզգայացման, ավելի մեղմ է և միևնույն ժամանակ՝ շատ արդյունավետ:
Վերին բլեֆարոպլաստիկան
ցուցված է այն պացիենտներին, ովքեր ունեն թոշնած, կախված կոպեր, ինչի հետևանքով առաջանում է տեսադաշտի խաթարում, աչքերի գրգռվածություն, հոգնածություն, ինչպես նաև կոսմետիկ խնդիրներ:
Ստորին բլեֆարոպլաստիկայի
դեպքում ստորին կոպի թարթչային եզրի ստորին մասում իրականացվում է մաշկի հորիզոնական կտրվածք, որը ձգվում է դեպի կոպի դրսային անկյուն:
Շատ արտահայտիչ ճարպային պարկեր ունեցող պացիենտների մոտ այդ ճարպը մասնակիորեն հեռացվում է, իսկ որոշ դեպքերում էլ տեղափոխվում է, որպեսզի վերացվեն այտուցվածությունն ու անհարթությունները: Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել 010205990