Անեսթեզիա
Անեսթեզիան (անզգայացում) զգացողությունների բացակայությունն է, որը բժշկության մեջ կիրառվում է ցավազրկման ու վիրահատական միջամտություններն անցավ անցկացնելու նպատակով: Դրա շնորհիվ պացիենտները ոչ միայն որևէ ցավ չեն զգում վիրահատությունների ժամանակ, այլև վիրաբույժը կարողանում է հանգիստ ու առանց խոչընդոտների կատարել իր աշխատանքը: Շատերը, երբ լսում են անեսթեզիա բառը, խուճապի են մատնվում ՝ անմիջապես մտածելով բարդությունների, ցավի ու անդառնալի հետևանքների մասին: Մինչդեռ աշխարհում ավելի շատ են հանկարծամահության, քան անզգայացումից մահացության դեպքերը:
Ամենահասարակ պլաստիկ վիրահատությունն անգամ հնարավոր չէ պատկերացնել առանց անզգայացման: Ուստի, դա պլաստիկ վիրահատությունների անբաժանելի ու ամենակարևոր մասն է կազմում:
Նախքան վիրահատության օրը պլանավորելը, պացիենտը խորհրդատվություն է անցնում նաև անեսթեզիոլոգի մոտ: Գնահատելով բոլոր ռիսկերը՝ նա ընտրում է այն տարբերակը, որը համապատասխանում է տվյալ պացիենտին՝ կախված նրանից, թե ինչ վիրահատություն է կատարվելու և ինչ արդյունք են տվել բոլոր հետազոտությունները:
Այդ իսկ պատճառով բժշկին զուգահեռ վիրահատարանում աշխատում է նաև անեսթեզիոլոգը, ով և՛ վիրահատության ընթացքում, և՛ դրանից անմիջապես հետո պատասխանատու է պացիենտի կյանքի ու առողջության համար:
Անեսթեզիայի տեսակները պլաստիկ վիրաբուժության մեջ
Ընդհանուր անզգայացում (նարկոզ)
Սա բժշկության մեջ տարիներ շարունակ օգտագործվող անզգայացման դասական տեսակներից է, որի դեպքում գիտակցությունն ամբողջությամբ անջատվում է, կորչում է զգայականությունը, ճնշվում են օրգանիզմի ռեֆլեքսային արձագանքները, այդ թվում նաև շնչառությունը:
Տեղային անեսթեզիա
Տեղային անզգայացումն արգելափակում է նյարդային ազդակները դեպի թելանման հյուսվածքների որոշակի հատվածները: Այն ազդում է միայն մարմնի որոշակի հատվածի վրա ու ցավազրկում: Չնայած ցավի զգացողություն չկա, բայց պացիենտները լինում են գիտակցության մեջ, կարողանում են խոսել ու շփվել:
Ներերակային անեսթեզիա
Սա անվանում են տեղային ինֆիլտրացիոն անեսթեզիա, որի դեպքում ներարկումներ են կատարվում անհրաժեշտ տարածքում և ճիշտ խորությամբ: Վիրահատության ժամանակ ցավն ընդհանրապես բացակայում է, բայց մնում են որոշակի զգացողություններ:
Պլաստիկ վիրահատությունների մեծ մասն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ, սակայն վերջնական որոշումը կայացնում է անեսթեզիոլոգը, ով ընտրելիս առաջնորդվում է ոչ միայն պացիենտի առողջական տվյալներով, այլև վիրահատության տեսակով:
«Արզնի Էսթետիկա» վիրաբուժական կլինիկայում անեսթեզիան իրականացվում է նոր ու առավել արդյունավետ մեթոդով`ազոտի ենթօքսիդով, որն անզգայացման հզոր միջոց է: Անզգայացումը տեղի է ունենում շատ արագ և չի ուղեկցվում տհաճ զգացողություններով:
Պլաստիկ վիրահատություններն այլևս կարող են չվախեցնել Ձեզ, քանի որ մեր փորձառու վիրաբույժները հմուտ անեսթեզիոլոգի օգնությամբ կհասնեն կատարյալ արդյունքի:
Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար զանգահարեք (010)205990 հեռախոսահամարով: