Քթի երկրորդային վիրահատության ռիսկերը

Ինչպես բոլոր վիրահատությունների, այնպես էլ քթի երկրորդային վիրահատության (կրկնակի ռինոպլաստիկայի) դեպքում առկա են հնարավոր բարդություններ։ Հազվադեպ, բայց հնարավոր արյունահոսությունը անհրաժեշտ է կասեցնել այրումով կամ արյուն-կանգնեցնող տամպոններով:
Հետվիրահատական արյունահոսության հավանականությունն ընդամենը 1% է։ Բորբոքվելու ռիսկը 1%-ից էլ պակաս է։ Քթի երկրորդային վիրահատության հետ կապված ռիսկերը գրեթե միշտ ավելի բարձր են, քան առաջնային ռինոպլաստիկայի ժամանակ։ Վիրաբույժը գործ ունի քթի հենքի վերակառուցման և սպիական փոփոխված փափուկ հիուսվածքների հետ։ Իրատեսական սպասումներ ունեցող պացիենտների մեծ մասը գոհ է լինում  քթի բարելավված տեսքից։
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մեզ կամ զանգահարել (010) 20․59․90 հեռախոսահամարով։