Պատվաստուկներ ( գրաֆթեր )

Ողջ պրակտիկայի ընթացքում քթի կառուցվածքային հենքի հիմնակառուցման կամ վերստեղծման համար կիրառում ենք քանդակագործության տեխնիկան։ Կրկնակի ռինոպլաստիկայի դեպքում հաճախ օգտագործվող մեթոդներից մեկն էլ գրաֆթերի կամ պատվաստուկների կիրառումն է։ Գրաֆթերը կենդանի հյուսվածքներից ստացված կառուցվածքային տարրեր են, որոնք որպես կանոն լինում են աճառային։
Հաճախ ենք լսում «Գրաֆթերը երևում են մաշկի տակից» արտահայտությունը։ Սա կարող է պատահել միայն այն դեպքում, երբ գրաֆթերը պատրաստվել և տեղադրվել են սխալ եղանակով կամ կիրառվել են այնպիսի պացիենտի դեպքում, ում հակացուցված է։ Գրաֆթի գրագետ կիրառման դեպքում այն երբեք մաշկի տակից տեսանելի չի լինի։
Միջնապատը երկու ռունգերի միջև եղած «պատն» է, որից ստանում ենք աճառը։ Որոշ դեպքերում միջնապատը կարող է թեքվել և այն ուղղելու համար կատարվում է սեպտոպլաստիկա։ Միջնապատային (սեպտալ) աճառի բացակայության դեպքում այն վերցնում են ականջի ետնամասից՝ փոքր կտրվածք անելով։ Աճառը վերցնելուց ականջի ձևը փոփոխության չի ենթարկվում։ Ականջախեցու աճառը ևս օգտագործվում է գրաֆթեր պատրաստելու համար։ Ականջախեցու աճառը հաստ է՝ ձևավորված կորագծով և հեշտ ճեղքվող է։ Այս առանձնահատկությունների համար էլ այն չի համարվում իդեալական պատվաստուկ, բայց գերազանց տարբերակ է միջնապատի աճառի փոխարինման համար։
Մեկ այլ տարբերակ է կողաճառը։ Այն վերցնում են աջ կրծքավանդակի վրա արվող փոքր կտրվածքի միջոցով։ Կանանց մոտ այդ կտրվածքն արվում է անմիջապես աջ կրծքագեղձից ներքև։ Կողաճառի վերցնելու դեպքում հազվադեպ, բայց հնարավոր ռիսկերից է թոքի լորձաթաղանթի վնասումը։