Հեշտոցի երիտասարդացում․ վերականգնման փուլ

   Ինչպես մի շարք այլ ինտիմ վիրահատություններ իրականացնելուց հետո այնպես էլ այս միջամտության դեպքում  որոշակի դիսկոմֆորտ, արյունազեղում, ուռածություն և արտադրություն ունենալը սովորական երևույթ է։ Անզգայացնող դեղամիջոցները պետք է լինեն բավարար, բայց շատ ուժեղ ցավերի դեպքում պետք է կապ հաստատել բժշկի հետ ճշգրիտ ցուցումներ ստանալու համար։  Աղիների գործունեությանը նպաստելու համար պետք է օգտագործել մեծ քանակությամբ ջուր, ապուրներ, բանջարեղեն և միրգ։
   Այդ շրջանում ավելի նախընտրելի է բամբակյա ներքնազգեստներ կրելը։ Ցանկալի է մի քանի շաբաթ օգտագործել հիգիենիկ միջադիրներ։ Առաջին 2 օրերի ընթացքում վիրահատական միջամտության ենթարկված հատվածում կարելի է օգտագործել սառույցով փաթեթներ։
   Արտադրությունը, որպես կանոն, լինում է արյունոտ, այնուհետև ձեռք է բերում կաթնագույն երանգ։ 7-10 օրից հնարավոր է մի քանի օր տևողությամբ լինեն «հին արյան» կուտակումներ՝ արտահայտված շագանակագույն արտադրության տեսքով: Եթե արտադրությունն ունի տհաճ հոտ, անհապաղ կապ հաստատեք բժկի հետ։ Մոտ 4-6 շաբաթ պետք է խուսափել լարվածություն առաջացնող ցանկացած գործողությունից (օրինակ՝ ակտիվ վարժություններ, փոշեկուլով մաքրություն, ծանրության բարձրացում և այլն)։ Ակտիվությունը պետք է աճի աստիճանաբար։
   Շատ մարդիկ նախընտրում են սպասել սեռական հարաբերություններին 6 շաբաթ։ Սակայն 4 շաբաթ անց  կարելի է փորձել քսուքի կիրառմամբ մատներով զգույշ լայնացնել հեշտոցը։ Շատ կանայք վիրահատական միջամտությունից հետո՝ սեռական հարաբերությունից առաջ, նախընտրում են օգտագործել փոքր չափի, քսուքով պատված հեշտոցալայնիչ։ Տամպոնների օգտագործումից պետք է խուսափել 6 շաբաթ։
Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության գրանցման համար կարող եք զանգահարել (010) 20․59․90 հեռախոսահամարով։