Սեռական շուրթերի վիրաբուժություն (լաբիոպլաստիկա)

Սեռական շուրթերի վիրահատությունը բաժանվում է երկու խմբի՝ ֆունկցիոնալ և էսթետիկ։ Միջամտության տարածված պատճառ է հանդիսանում արտաքին սեռական օրգանների ոչ բավարար գեղեցիկ տեսքը։ Ամենատարածված խնդիրը փոքր սեռական շուրթերի առավել մեծ չափերն են արտաքին շուրթերի համեմատ և կախվում են վերջինից ցած։ Որոշ դեպքերում կանայք ցավ են զգում սեռական հարաբերությունների ժամանակ, հեծանիվ վարելիս կամ ձիարշավի ժամանակ․ դա ֆունկցիոնալ խնդիր է։ Սովորաբար միջամտության իրականացման պատճառ է սեռական մեծ շուրթերի արտաքին տեսքի դիսկոմֆորտը։ Պացիենտների մեծամասնությունը ցանկանում է փոքրացնել դրանք։
Համապատասխան գնահատական տալուց հետո բժիշկ Կարեն Դանիելյանը մշակում է անհատական պլան և ընտրում  սեռական օրգանների էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրների լուծման ամենահարմար տարբերակը։

Գինը Ցուցակ

# Վիրահատություններ Գումարը (դրամ)
1 Լաբիոպլաստիկա 250 000 - 450 000

Սեռական շուրթերի վիրահատություն (լաբիոպլաստիկա)

Սեռական շուրթերի չափերի փոքրացումը պարզ ու շատ անվտանգ միջամտություն է, իրականացվում է տեղային անզգայացմամբ, սակայն ընդհանուր անզգայացումն առավել նախընտրելի է։ Վերքերը 2 շաբաթվա ընթացքում ապաքինվում են, սակայն անհրաժեշտ է լինում զերծ մնալ սեռական ակտիվությունից ևս 6 շաբաթ։ Վիրահատությունից հետո սպիներն աննկատ են դառնում։
Բարդությունների ռիսկը շատ ցածր է և, ինչպես այլ վիրահատությունների ժամանակ, իր մեջ ներառում է վարակների և արյունահոսության հավանականություն։ Զգայունությունն ամբողջությամբ վերականգնվում է 2 ամիս անց։ Արտաքին (կամ մեծ) սեռական շուրթերը նույպես կարող են լինել անոմալ մեծ և տգեղ արտահայտվել կիպ հագուստ կրելիս։ Դրանք կարող են ձևափոխվել կամ փոքրացվել ուղղակի կտրման ճանապարհով և հաջորդող ոչ մեծ սպին կարղ է թաքնվել ազդրի մեջ։ Բարդությունները և վերականգնման շրջանը նույնն են, ինչ փոքր շուրթերի վիրահատական միջամտության դեպքում։ Վիրահատությունները կարող են իրականացվել նաև ամբուլատոր ռեժիմով։

Ցայլքի փոքրացում

Արտաքին սեռական շուրթերից և ծլիկից վեր գտնվող հատվածը կոչվում է ցայլք։ Այս հատվածը նույնպես կարող է լինել անոմալ մեծ և արտահայտվել կիպ հագուստ կրելիս, ինչը կարող է դիսկոմֆորտի պատճառ դառնալ։ Միջամտությունն իրենից ներկայացնում է ոչ մեծածավալ  լիպոսակցիա՝ առանց ակնառու սպիերի և վերականգնվում է մի քանի օրվա ընթացքում։