Կրծքագեղձի վերականգնում

Կրծքագեղձի վերականգնումը կարող է իրականացվել անմիջապես մաստէկտոմիայի ժամանակ կամ դրանից տարիներ անց՝ որպես հետաձգված միջամտություն։ Կրծքագեղձի վերականգնումն իմպլանտով սիլիկոնային իմպլանտի կիրառումն է կրծքագեղձի վերակառուցման նպատակով։ Վերականգնման այլ մեթոդներից են պացիենտի մարմնի հյուսվածքների կիրառումը, որը սովորաբար վերցվում է որովայնի առաջնային պատից։

Կրծքագեղձի անմիջական վերականգնում իմպլանտով

Մաստէկտոմիայի և կրծքագեղձի իմպլանտով վերականգնման նորագույն մեթոդները որոշ պացիենտների մոտ ներառում են կրծքագեղձի մաշկի ամբողջական առանձնացում՝ ներառյալ արեոլայի շրջանը, ինչպես նաև կրծքագեղձի անմիջական վերականգնում մեկ կամ երկու փուլերով՝ կախված կրծքի չափերից։ Փոքր կրծքի դեպքում մշտական սիլիկոնե իմպլանտը կարող է տեղադրվել անմիջապես մաստէկտոմիայի ժամանակ։ Մեծ կրծքագեղձի դեպքում վերականգնումը կատարվում է երկու փուլով։ Սկզբում տեղադրվում է մաշկալայնիչ (էքսպանդեր), որը մի քանի ամիս անց փոխարինվում է մշտական սիլիկոնե իմպլանտով։ Այն պացիենտները, ովքեր պիտի անցնեն հետվիրահատական քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա, լայնիչները սիլիկոնե իմպլանտով փոխարինելու փուլը հետաճգվում է մինչև 6 ամիս։ Շատ կարևոր է, որ ուռուցքաբանն ու պլաստիկ վիրաբույժը մաստէկտոմիայի և վերականգնման ժամանակ համագործակցեն։

Հետաձգված վերականգնում մաշկամկանային լաթով և սիլիկնոային իմպլանտով

Այն պացիենտները, ովքեր ենթարկվել են ռադիկալ մաստէկտոմիա վիրահատության, առանց կրծքագեղձի վերականգնման կարող են կատարել կրծքագեղձի հետաձգված վերականգնում սեփական մաշկային հյուսվածքների և սիլիկոնե իմպլանտի կիրառմամբ։ Քանի որ ռադիկալ մաստէկտոմիայի հետևանքով առաջանում է կրծքավանդակի առաջնային պատի անհրաժեշտ ծավալի մաշկի բացակայություն, ապա կրծքագեղձի ձևավորման համար իրանի հատվածից հավելյալ մաշկ և մկան է բերվում առաջ։ Կրծքագեղձին ծավալ հաղորդելու համար սիլիկոնե իմպլանտը տեղադրվում է մաշկամկանի պատվաստման ժամանակ։ Այս միջամտությունը հայտնի է որպես լաթիսիմուս՝ (latissimus) լաթի վերականգնում, որտեղ լաթիսիմուսը մեջքից առաջ բերված մկանն է։

Պտուկի վերականգնում

Եթե մաստէկտոմիայի ժամանակ հեռացվել է արեոլան, ապա այն կարող է վերականգնվել կրծքագեղձի վերականգնումից 6 ամիս անց։ Այս միջամտությունը կատարվում է հետևյալ կերպ․ սկզբում պացիենտի մաշկային հյուսվածքի միջոցով վերականգնվում է պտուկը, իսկ մի քանի ամիս անց կատարվում է արեոլայի դաջվածք։
Սիլիկոնե իմպլանտով կրծքագեղձի վերականգնման մասին մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև նախա և հետվիրահատական լուսանկարների համար սեղմել այստեղ կամ դիմել գրասենյակ խորհրդատվության գրանցման համար։