Կրծքագեղձի ձգում

Կնոջ կրծքի ձևն ու տեսքը ժամանակի ընթացքում փոփոխվում է՝ կորցնելով իր երիտասարդությունը, առաձգկանությունը և մաշկի ձգությունը։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են հղիությունը, կրծքով կերակրելը, քաշի կտրուկ տատանումները, չափը, տարիքը, ժառանգականությունը, ազդում են մաշկի առաձգականության վրա, որը բերում է կրծքի ձևի ու տեսքի փոփոխության։ Կրծքերի ձգում վիրահատության շնորհիվ փոքրանում է պտկային շրջանի չափը (պտուկի շուրջ պիգմենտավորված հատված), երիտասարդանում է մարմինը։ Վիրահատության ընթացքում հեռացվում են ավելորդ հյուսվածքները և մաշկը, իսկ մնացած հյուսվածքները միացվում և բարձրացվում են։ Որոշ դեպքերում պտկային շրջանի չափսը փոքրացվում է, որպեսզի այն համապատասխանի նոր ձևին։ Կրծքագեղձի ձգումը, որը համակցված է կրծքերի մեծացման հետ, մշտական արդյունք չունի, նոր ձևն ու տեսքը ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների՝ պայմանավորվծ տարիքով, հղիությամբ, քաշի փոփոխությամբ, սակայն պետք է նշել, որ պացիենտների մեծամասնությունը գոհ է արդյունքներից։

Գինը Ցուցակ

# Վիրահատություններ Գումարը (դրամ)
1 Կրծքագեղձի ձգում 750 000 - 980 000