Պլաստիկ վիրահատություններ քաշի կորստից հետո

Մեծածավալ քաշի կորստից հետ մարմնի տարբեր հատվածներում հնարավոր է ավելորդ ճարպի կամ մաշկի առկայություն և կախվածություն։ Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնում իրականցավող մարմնի կոնտուրային միջամտությունները, ինչպիսիք են մարմնի ամբողջական ձգումը, ազդրերի և կրծքագեղձի ձգումը, կօգնեն հեռացնել կախված մաշկն ու ճարպը և Ձեր մարմնին կհաղորդեն առավել ընդգծված կազմվածք ու խնամված տեսք։
Գոյություն ունեն մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնց միջոցով կարելի է լուծել բոլոր խնդիրները։ Եթե դեռևս շարունակում եք ակտիվորեն քաշի կորուստ գրանցել, ապա խորհուրդ է տրվում հետաձգել կոնտուրային պլաստիկայի ցանկացած միջամտություն, մինչև  քաշը կայուն կպահպանվի առնվազն 6 ամիս։

Հարցերի, մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև խորհրդատվության գրանցման համար դիմեք մեր երևանյան գրասենյակ, իսկ օնլայն խորհրդատվության համար սեղմեք այստեղ։