Հատուկ Առաջարկներ

Որտե՞ղ են տեղակայված կտրվածքները

«Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կենտրոնում կրծքագեղձի ձգումը սովորաբար կատարվում է 3 փուլով՝ 1 կտրվածք պտկային շրջանի շուրջը, 2-րդը՝ ուղղահայաց՝ պտկային շրջանի ստորին հատվածից մինչև կրծքի ներքևի հատվածը և 3-րդ-ը հորիզոնական կտրվածքն է, որը կատարվում է կրծքի տակ՝ բնական ծալքում։ Ավելորդ մաշկի հեռացումից հետո պտուկը և պտկային շրջանը բարձրացվում են վեր։ Պտկային շրջանը, որը սովորաբար ձգվում է առաձգականության կորստի ժամանակ, փոքրացվում է։ Պտկային շրջանի տակ գտնվող մաշկը ձգվում է, որպեսզի կուրծքը ձեռք բերի նոր տեսք։ Պտուկը և պտկային շրջանը մնում են ամրացված նախկին ստորադիր հյուսվածքների վրա, ինչը թույլ է տալիս պահպանել զգայունությունը և կրծքով կերակրելու ունակությունը։
Կրծքի պլաստիկ վիրահատության դեպքում թույլատրելի են կտրվածքի տարբեր ձևեր։ Մեր վիրաբույժներն ընտրում են լավագույն տեխնիկան՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ սկսած չափից, մինչև կախվածության աստիճանը։ Որոշ դեպքերում վիրահատություն կատարվում է առանց հորիզոնական կտրվածքի։ Երբեմն հնարավոր է կիրառել այնպիսի տեխնիկա, որը թույլ է տալիս խուսափել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց կտրվածքներից, որն արվում է պտկային շրջանի ներքևի հատվածից մինչև կրծքի գիծը։ Եթե որոշում է կայացվում, որ նպատակահարմար է կրծքի ձգման հիմնական միջամտության հետ կատարել նաև կրծքի մեծացում, ապա խորհրդատվություն կստանաք նաև իմպլանտի տեղադրման մասին։

 
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 20.59.90 հեռախոսահամարով: