Հատուկ Առաջարկներ

Որքա՞ն ճարպ կարելի է հեռացնել։ Քանի՞ կիլոգրամ

Ճարպի առավելագույն քանակը, որ կարելի է անվտանգ հեռացնել, մոտ 3-4 լիտր է։ Որքան մեծ է 1 վիրահատության ընթացքում հեռացվող ճարպի քանակը, այնքան ավելի բարձր է լուրջ բարդությունների ռիսկը։ Եթե պացիենտը խնդրում է հեռացնել 4 լիտրից ավել ճարպ, ապա ապահով կլինի պրոցեդուրան բաժանել իրարից տարանջատված մի քանի վիրաբուժական միջամտությունների՝ 3-4 շաբաթ ընդմիջումներով։