Կրծքագեղձի մեծացում

Կրծքերի մեծացումը կատարվում է վիրաբուժական միջամտությամբ, որն ուղղված է կրծքի մեծացման, դեֆեկտի վերականգնման կամ համաչափության հասնելու համար։ Գոյություն ունեն իմպլանտ տեղադրելու 3 տարբեր մեթոդներ՝ կրծքի ներքևի հատվածում կտրվածքով, պտկային շրջանից կամ թևատակից։ Իմպլանտը տեղադրում են կրծքամկանի կամ կաթնագեղձի հյուսվածքների տակ։ Պրոցեդուրան տևում 1-2,5 ժամ, իսկ վերականգնումը՝ 1 ամիս կամ 6 շաբաթ։

Գինը Ցուցակ

# Վիրահատություններ Գումարը (դրամ)
1 Կրծքագեղձի մեծացում (առանց իմպլանտների) 750 000 - 980 000

Կրծքի մեծացման վիրահատության լիարժեք հավակնորդները

Դուք իդեալական հավակնորդ եք, եթե՝

  • Զգում եք, որ Ձեր կուրծքը փոքր է կամ անհամապատասխան Ձեր մարմնին
  • Դուք ուզում եք վերականգնել կորցրած համաչափությունը
  • Ձեր կուրծքը կախված է մեծ քաշ կորցնելուց հետո
  • Կաթնագեղձերի ձևն ու չափը փոխվել է հղիության արդյունքում
Այս վիրաբուժական միջամտությունն իրականացվում է միայն ձևավորված կաթնագեղձերի դեպքում։ Շատ կարևոր է հաճախորդի սեռահասունությունը, ինչպես նաև հաճախորդի իրազեկվածությունը միջամտության ռիսկերի և առավելությունների վերաբերյալ։

Կրծքի իմպլանտների տեսակները

Գոյություն ունեն տարբեր ձևի ու ծածկույթի իմպլանտներ, որոնցից ամենատարածվածը կլոր և անատոմիական իմպլանտներն են։ Դրանց ծածկույթը կարող է լինել անհարթ կամ հարթ սիլիկոնից։  Իմպլանտի տեսակի ընտրությունը կախված է վիրաբույժի նախընտրությունից, հաճախորդի ցանկությունից, իմպլանտի չափից ու ձևից։ Օրինակ՝ կլոր կամ անատոմիական իմպլանտի ընտրությունը կախված է նրանից, թե կրծքի ինչ ձև են ցանկանում ստանալ։

Ինչպե՞ս պատրաստվել կրծքի մեծացման վիրահատությանը

Վիրահատությունից 2 շաբաթ առաջ արգելվում է ծխել և օգտագործել ալկոհոլ։ Դրանց օգտագործումը մեծացնում է վարակի և տրոմբի առաջացման ռիսկը։ Արգելվում է այնպիսի դեղամիջոցների (նայե՛լ ցուցակը) կիրառումը, որոնք ուժեղացնում են արյան շրջանառությունը և արյունահոսությունների պատճառ դառնում։

Վերականգնման փուլ

Վերականգնման շրջանը տևում է 2-3 շաբաթ։ Վիրահատությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում, որպես կանոն, պացիենտը կարող է ցնցուղ ընդունել, մի քանի օր հետո վիրակապերը հեռացվում են։ Պացիենտը կարող է վերադառնալ նորմալ գործունեության, բայց մոտ 3 շաբաթ պետք է խուսափել կրծքի հետ կապված ֆիզիկական շփումից և ծանրություն բարձրացնելուց։ Կապտուկները վերանում են բավականին արագ, այտուցվածությունը իջնում է 1 ամսվա ընթացքում։ Ի նկատի ունեցեք, որ հնարավոր է 2-3 շաբաթվա ընթացքում սահմանափակվի ձեռքերի շարժունակությունը։

Կրծքերի մեծացման ռիսկերը

Ինչպես ցանկացած այլ վիրահատություն, այնպես էլ կրծքերի մեծացումն ունի որոշակի ռիսկեր։ Հնարավոր բարդությունների ցուցակն իր մեջ ներառում է կրծքի կամ պտուկների զգայունության փոփոխություն, տրոմբ, վարակ, ռեակցիա անզգայացումից հետո։ Պատիճային սպին հանդիսանում է ամենատարածված բարդություններից մեկը։ Իմպլանտի շուրջ սպին քարանում է և դառնում կոշտ։

Պատիճային սպիի պատճառով, որը սեղմում է փափուկ իմպլանտը, առաջանում է ծանրության զգացողություն։ Որոշ դեպքերում կրծքի իմպլանտները կարող են պատռվել և առաջացնել «արտահոսք»։ Բարդությունների մեծ մասը, ինչպիսիք են ուռածությունը, կապտուկները, սպիերը և ձգվածությունը, ժամանակի ընթացքում վերանում են։ Նախքան վիրաբուժական միջամտությունը շատ կարևոր է մեր բժիշկների հետ խորհրդակցելն ու այս վիրահատական միջամտության առավելություններին և ռիսկերին ծանոթանալը։

Ի՞նչ արժե կրծքի մեծացումը 

Վիրահատության արժեքը որոշող կարևոր գործոններից մեկը հանդիսանում է վիրաբույժի որակավորումը։ Այս պրոցեդուրայի գնային սահմանները կազմում են 3000-6000 $-ին համարժեք դրամ, որի մեջ մտնում է իմպլանտի արժեքը (1000-3000 $-ին համարժեք ՀՀ դրամ)։ Ընդհանուր արժեքի մեջ մտնում են նաև վիրահատարանի, անզգայացման և հիվանդասենյակի ծախսերը։