Հատուկ Առաջարկներ

Կրծքագեղձի կրճատում

Կրծքագեղձի կրճատումը վիրաբուժական միջամտություն է, որը հիմնականում ցուցված է այն կանանց, ում մոտ առկա է անհարմարություն պատճառող մեծ կուրծք, որի հետևանքով նրանք տառապում են մեջքի և պարանոցի ցավերից, խախտված կեցվածքից, ուսերի և մեջքի մաշկի գրգռվածությունից, որն առաջանում է կրծքկալի մշտական հարումից։ Այս պլաստիկ վիրահատության ընթացքում ավելորդ ճարպային և գեղձային հյուսվածքները հեռացվում են կրծքի ներքևի հատվածում փոքր կտրվածքով, որը կատարվում է պտուկի շրջագծով կամ անութափոսից: Այնուհետև վիրաբույժը հեռացնում է ավելորդ մաշկը։ Այս վիրաբուժական միջամտությունն օգտագործվում է նաև պտկային շրջանի (պտուկի շուրջ պիգմենտավորում) չափերը փոքրացնելու համար։ Պացիենտի մարմնի հետ համաչափության հասնելու համար հնարավոր է նաև կրծքագեղձի հյուսվածքի ձևի փոփոխություն։ Միջամտությունից հետո կուրծքն ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում։

Կրծքագեղձի կրճատման հավակնորդները

Այս վիրահատությունը ցուցված է նրանց, ովքեր սեռահասուն են և ֆիզիկական դիսկոմֆորտեն զգում՝ պայմանավորված կրծքագեղձի մեծ չափերով։
 

Կրծքագեղձի կրճատման առավելությունները

Վիրահատությունը լուծում է միաժամանակ մի քանի ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ, որոնք են՝ չափազանց մեծ կուրծքը, սեքսուալ կաշկանդվածությունը, վատ կեցվածքը, մեջքի և պարանոցի ցավերը, ուսերի դեֆորմացիան, վնասված մաշկը, վարակները, հևոցը, հագուստի բարդ ընտրությունը, սպորտով զբաղվելիս և այլ ակտիվ գործողություններում առաջացող բարդությունները։

Կրծքագեղձի կրճատման ռիսկերը

Այս վիրահատությունը, ինչպես նաև շատ այլ վիրահատություններ, ունի որոշակի ռիսկեր։ Հնարավոր բարդություններից են արյան հեմատոմաները, սպիերի առաջացումը, նյարդի վնասումը, դեղորայքային գերզգայունության հետևանքով անզգայացման ժամանակ բացասական ռեակցիան, անհամաչափությունը, զգայունության կորուստը և վարակները։ Հազվադեպ դեպքերում կինը կարող է կորցնել երեխային կերակրելու ունակությունը։
 

Կրծքագեղձի կրճատման վիրահատությունը

Այս վիրահատության իրականացման մեթոդները տարբերվում են, բայց այն գրեթե միշտ կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Բժիշկը խարիսխի կամ շրջված փականաանցքի նման կտրվածք է անում, որը կազմում է պտուկի վերին հատվածից մինչև կրծքի գիծը։ Այնուհետև բժիշկը հեռացնում է ճարպի, մաշկի և հյուսվածքների ավելցուկը, փոխում է մնացած մաշկի և պտկային շրջանի դիրքը՝ կախված կրծքի նոր չափից։ Ամբողջ պրոցեդուրան տևում է մոտ 3-4 ժամ։
 

Ակնկալիքներ վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո կրծքի հատվածում դրվում է թանզիվե վիրակապ, որի վրա դրվում է առաձգական (էլաստիկ) վիրակապ (բինտ) կամ վիրաբուժական կրծքկալ։ Այն պետք է  կրել մինչև վիրակապը հեռացնելը, այսինքն՝ վիրահատությունից մի քանի օր անց։ Մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս լինում են ցավեր և այտուցվածություն, մինչև կրծքի լրիվ ապաքինումը։ Հաճախորդները, որպես կանոն, կարող են վերադառնալ աշխատանքի կամ այլ զբաղմունքների միջամտությունից հետո 1-6 շաբաթ անց։

Կրծքագեղձի կրճատման վիրահատության արժեքը

Վիրահատության արժեքը տատանվում է 1500-2500$-ին համարժեք ՀՀ դրամի սահմաններում։ Սովորաբար վիրահատության վերջնական արժեքը ներառում է պրոցեդուրայի, վիրահատարանի և անզգայացման արժեքը, ինչպես նաև կլինիկայում անցկացրած օրերի ծառայության վճարը։
Մեր կայքում կան նախա և հետվիրահատական լուսանկարներ, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այս միջամտության և դրա արդյունքի մասին։ Կրծքագեղձի կրճատման վիրահատություն կատարել ցանկացողները կարող են ծանոթանալ նաև մեր կենտրոնի առաջարկած այլ միջամտություններին, ինչպիսիք են քթի պլաստիկ վիրահատությունը (ռինոպլաստիկա), փորի ձգումը և լիպոսակցիան։