Ի՞նչ է աբդոմինոպլաստիկան

Որովայնի ձգումը վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ, ներառում է լիպոսակցիա, ավելորդ ճարպը հեռացնելու կտրվածք, ինչպես նաև ավելորդ մաշկի հեռացում։ Միջամտության հետևանքով առաջանում է մեծ սպի, որը որովայնի ստորին հատվածում գտնվող ցայլքից ձգվում է մինչև ազդրի վերին հատված։ Քանի որ վիրաբույժը կարող է միանգամից միջամտության ժամանակ տեսնել որովայնի առաջային պատի մկանները, ապա փորի շրջանի թուլացած մկանները կարող են ձգվել վիրաբուժական ճանապարհով։ Մինչև լիպոսակցիա հասկացողության առաջ գալը, սա որովայնի առաջային պատի ավելորդ ճարպի հեռացման միակ տարբերակն էր։ Շատ հիվանդների համար (բայց ոչ բոլորի) դրա իրականացումը կարող է ապահովել նույն կամ ավելի լավ արդյունք, քան լիպոսակցիան։ Մեր օրերում այն ավելի մեծ տարածում ունի, քանի որ ավելի ապահով է և քիչ սպիեր է թողնում։