Ի՞նչ ակնկալել հետվիրահատական շրջանում

Ռինոպլաստիկայից հետո՝ հետվիրահատական շրջանում, երբ անցնում է անզգայացման ազդեցությունը, պացիենտի քիթը փակված է լինում բնտային տամպոնով, ուստի անհրաժեշտ է շնչել բերանով։ Քթի նոր ձևը պահպանելու համար դրվում է գիպս և այն ծածկող վիրակապ։ Դեմքը կարող է կապտել և այտուցվել, ընդհուպ մինչև աչքերի սևացում: Դա սովորական երևույթներ են այս վիրահատության դեպքում և առաջին շաբաթվա ընթացքում նահանջում կամ ամբողջովին վերանում են։ Այտուցների մեծ մասը հետ է քաշվում երկու շաբաթից մինչև մեկ ամսվա ընթացքում։ Այտուցվածության ամբողջական վերացումը տևում է մինչև 3 տարի։
 Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք նաև Ռինոպլաստիկա․ վերականգնման փուլ հոդվածը։