Որո՞նք են հոնքերի ձգում վիրահատության հնարավոր բարդությունները

Հոնքերի ձգման բարդությունները նվազեցնելու նպատակով վիրաբույժն  իր թիմի հետ ձեռնարկում է բոլոր նախազգուշական միջոցները, ուստի բարդություններ, որպես այդպիսին, հազվադեպ են լինում։

Ցանկացած վիրահատություն ունի իր ռիսկերը, սակայն դուք կարող եք կանխել հնարավոր բարդությունները՝ անշեղորեն հետևելով բժշկի ցուցումներին։ 

Հոնքերի ձգման հետ ուղեկցվող ռիսկերն են

  • Սպիերի շուրջ հնարավոր մազաթափությունը
  • Հազվադեպ պատահող մեծ սպիերը
  • Հոնքերի բարձրացման կամ պտտելու անկարողությունը

Գրեթե բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում հարթվում են։

Վերին կոպի բլեֆարոպլաստիկայով (կոպերի կոսմետիկ վիրահատություն) ուղեկցվող հոնքերի ձգումը կրում է հետևյալ ռիսկերը

  • Վիրահատությունից հետո մի քանի ժամ աղոտ կամ կրկնակի պատկերումը։ Սա առաջանում է մի քանի պատճառներով՝ վիրահատությունից անմիջապես հետո աչքերին քսուք քսելուց, տեղային անզգայացման պրեպարատից, աչքի շարժումը կարգավորող մկանների թուլացումից կամ կոնյուկտիվայի այտուցվածությունից։ Արյունազեղումը կոնյուկտիվայի մեջ որոշ պացիենտների մոտ կարող է տևել մի քանի շաբաթ։ Եթե աղոտ տեսողությունը շարունակվում է 48 ժամ հետո, ապա պետք է տեղեկացնել բժշկին։

  • Արցունքոտ աչքեր: Սա միանգամայն բնական երևույթ է, որ պահպանվում է վիրահատության հաջորդող մի քանի օրերին պատճառը աչքերի գրգռվածությունն ու ոչ լիարժեք թարթումն է։

  • Աչքերի չորությունը կարող է տևել 2-3 շաբաթ կամ ավել։ Օրվա ընթացքում անհրաժեշտ է 1-2 ժամը մեկ խոնավացնել աչքերը արհեստական արցունքով, իսկ գիշերը քսուք քսել։ Այդ մասին կնշվի դեղատոմսում։ Այնոււհետև աստիճանաբար նվազեցվում է կիրառման հաճախականությունը՝ ընդհուպ դրանց կիրառման դադարեցում։ Հազվադեպ, բայց հնարավոր են դեպքեր, երբ պահանջվում է վերջիններիս երկարաժամկետ կիրառում։ Ահա թե ինչու նմանատիպ վիրահատությունից առաջ պահանջվում է բացառել աչքի չորության խնդրի առկայությունը։

  • Ակնախնձորի մակերեսի վնասվածք (եղջերաթաղանթի ճանկռվածք)որն առաջացնում է երկարատև ցավ։ Վիրահատությունից հետո ցավի մի քանի ժամից ավել տևողության դեպքում տեղեկացրեք բժշկին։

  • Կոպերի շուրջ կամ ակնախնձորի հետևում արյան կուտակում՝ հեմատոմա: Ակնախնձորի հետնամասում հանկարծակի առաջացած հեմատոման կարող է հանգեցնել տեսողության կորստի, եթե չկատարվի պատշաճ հսկողություն։ Սա այս վիրահատության հնարավոր ամենալուրջ բարդությունն է։

  • Ակնախնձորի շարժող մկանների վնասվածք, որը հանգեցնում է կրկնակի պատկերավորման: Սա խիստ հազվադեպ հանդիպող բարդություն է և լուծվում է ժամանակի ընթացքում։

  • Պտոս՝ վերին կոպի բացման անկարողություն՝ մկանի կամ դրա աշխատանքն ապահովող ջլի ձգվածության պատճառով։

  • Աչքերի թարթման ժամանակ ակնախնձորի ոչ լիարժեք ծածկում։ Սա առաջանում է վիրահատությունից կարճ ժամանակ անց և բուժվում է արհեստական արցունքի կիրառմամբ։

Անհրաժեշտության դեպքում ցանկացած խնդրի լուծման նպատակով ձեր վիրաբույժը կնշանակի փոքր երկրորդային միջամտություն։