Հատուկ Առաջարկներ

Հաճախորդի ինքնազգացողությունը և արտաքին տեսքը հետվիրահատական շրջանում

Միջամտության 2-րդ օրը թույլատրվում է քիչ ժամանակահատվածով վեր կենալ անկողնուց։ Մի քանի օրից տեղաշարժվելը ավելի կթեթևանա։ Անհրաժեշտ է խուսափել կտրուկ շարժումներից, քանի որ ընդհանուր լարվածությունը կարող է բերել այտուցի ավելացման և արյունահոսության։ Պետք է քնել մեջքի վրա, որպեսզի խուսափեք կրծքավանդակին ուղղված ցանկացած ճնշումից։ Հետվիրահատական դրենաժային խողովակները կհեռացվեն մի քանի օրից։ Մի քանի շաբաթ Դուք պետք է կրեք պահող կրծկալ՝ մինչև այտուցներն անցեն և մաշկի գույնը վերականգնվի։ Սովորաբար կարերը հեռացվում են վիրահատությունից հետո 1-3 շաբաթների ընթացքում, գրասենյակում՝ Երևանում, Հայաստան։ Պտուկների և պտկային շրջանի շուրջ զգայունության թուլացումը ժամանակվոր երևույթ է։ Դրա վերականգնման համար միգուցե հարկավոր լինեն շաբաթներ, ամիսներ, անգամ 1 տարուց ավել։ Ժամանակի ընթացքում կուրծքը ձեռք է բերում բնական տեսք։ Մի քանի ամիսների ընթացքում սպիները կլինեն վարդագույն կամ կարմիր։