Պիլինգ ( թեփոտում )

պիլինգ

Առողջ, հարթ և գեղեցիկ մաշկ ցանկանում են ունենալ բոլորը: Բայց ներկայիս էկոլոգիական պայմանները և ապրելակերպը այդքան էլ նպաստավոր չեն մաշկի թարմությունը և երիտասարդ տեսքը պահպանելու համար: Արդյունքում մաշկը ժամանակից շուտ դառնում է չոր, թոշնած, գունատ, առաջանում են կնճիռներ, պիգմենտային բծեր։
Այս խնդիրների նոր լուծումը պիլինգն է, որը մաշկի երիտասարդացման հատուկ պրոցեդուրա է, ինչի ընթացքում հեռացվում են մաշկի անհարթությունները, մանր կնճիռները և տեղի է ունենում մաշկի թարմացում: Պիլինգ բառն առաջացել է անգլերեն «peel»՝ քերել բառից:
Պիլինգի հիմնական նպատակն է մաշկի մակերեսային եղջերացած շերտի, մեռուկացված բջիջների հեռացումը:        Պիլինգն առաջացնում է մաշկի արտաքին շերտի բիոլոգիական թեփոտում, որի միջոցով հեռացվում են ծերացած բջիջները: Արդյունքում բարձրանում է մաշկի տոնուսը, այն սկսում է շնչել, բարելավվում է մաշկի գույնը, կարգավորվում է ճարպի արտադրությունը, մաշկը դառնում է խոնավությամբ հագեցած և առավել երիտասարդ տեսք է ձեռք բերում:
Կախված ազդող մեխանիզմից՝ պիլինգները լինում են մի քանի տեսակի՝
• Մեխանիկական
• Ֆիզիկական
Քիմիական

 

դեմքի պիլինգ քիմիական պիլինգ
մեխանիկական պիլինգ թեփոտում

պիլինգի տեսակները

Մաշկի որակից և անհրաժեշտ արդյունքներից ելնելով՝ հնարավոր է ընտրել վերոնշյալ մեթոդներից որևէ մեկը:
Պիլինգը տարբերակում են նաև ըստ խորության՝ մակերեսային, միջին և խորը: Միայն բժիշկը կարող է որոշել թե տվյալ մաշկին պիլինգի որ տեսակն է անհրաժեշտ:
Երիտասարդ մաշկին բավական է մակերեսային պիլինգը, իսկ միջին և խորը պիլինգն իրականացնում են մաշկի տարիքային փոփոխությունների, խորը կնճիռների, սպիների, մաշկի չորության և պիգմենտացիայի դեպքում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (099) 23.56.99  հեռախոսահամարով մեր բժիշկ-կոսմետոլոգին մանրամասն տեղեկություններ ստանալու կամ  խորհրդատվության գրանցման համար։